Ցավ
Ցավ կրծքավանդակում. armeniamedicalcenter.am
Կրծքավանդակի ցավը թորակալգիա/ կապված է կրծքավանդակի օրգանների, ոսկրա-աճառային հյուսվածքների ախտահարման հետ, միոֆասցիալ համախտանշով, ողնաշարի և պերիֆերիկ նյարդային համակարգի կամ պսիխոգեն հիվանդությունների հետ:
Թորակալգիան կարող է լինել հետևալ իրավիճակների արտահայտություն.
- ստենոկարդիա,
- միոկարդի ինֆարկտ,
- միտրալ փականի պրոլափս,
- աորտայի շերտազատված /расслаивающей/ անևրիզմա,
- թոքային զարկերակի թրոմբոէմբոլիա,
- պլևրիտ,
- պնևմոնիա,
- թոքերի չարորակ նորագոյացություն,
- ստամոքս-աղիքային համակարգի հիվանդություններ /ստամոքսի կամ 12 մատնյա աղու խոց, պանկրեատիտ կամ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ, խոլեցիստիտ/
- դիաֆրագմալ աբսցես:
Կրծքավանդակի շրջանի ցավի արտահայտվածության և այն առաջացնող պատճառի լրջության միջև կապը թույլ է:
ՑԱՎԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԸ ՍՐՏԱՅԻՆ ՊԱԹՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ
ՍՐՏԻ ԿՈՐՈՆԱՐՈԳԵՆ ԱԽՏԱՀԱՐՈՒՄՆԵՐ
Սրտի կորոնարոգեն ախտահարումներ են.
- Միոկարդի իշեմիան: Կրծոսկրի ետևում ճնշման զգացողություննը բնորոշ տարածմամբ դեպի ձախ ձեռքը՝ հաճախ ֆիզիկական ծանրաբեռնվածության ժամանակ, հաճախ ուտելուց հետո կամ էմոցիոնալ սթրեսների հետ կապված: Ախտորոշման համար կարևոր է նիտրոգլիցերինի և հանգստի էֆեկտը՝ ազդեցություն
- Միոկարդի սուր ինֆարկտը: Զգացողությունները նման են միոկարդի իշեմիայի նկարագրությանը, բայց ավելի ինտենսիվ են և երկարատև մոտ 30 րոպե/ և հանգիստն ու նիտրոգլիցերինը չեն օգնում:
ՑԱՎԱՅԻՆ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԸ ԿՐԾՔԱՎԱՆԴԱԿՈՒՄ ՍՐՏԻ ՈՉ ԿՈՐՈՆԱՐՈԳԵՆ ԱԽՏԱՀԱՐՈՒՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿ
ՄԻՈԿԱՐԴԻՏ
Կրծքավանդակի ցավը հանդիպում է միոկարդիտով հիվանդների 75-90 տոկոսի դեպքում: Որպես կանոն, դա ճնշող, նվացող կամ ծակող ցավ է, հաճախ` սրտի շրջանում: Կապ ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ չի դիտվում, երբեմն նկատվում է ցավի ուժեղացում օրվա ծանրաբեռնվածությունից հետո: Նիտրատները ցավը չեն հանում: Հստակ կապ էլեկտրոսրտագրության փոփոխությունների և ցավային սինդրոմի միջև չկա:
ՊԵՐԻԿԱՐԴԻՏ
Պերիկարդիտի ժամանակ ցավը կրծքավանդակում հանդիսանում է հիվանդության կարևոր արտահայտություններից մեկը: Այնուամենայնիվ ցավային ախտանիշն ունի որոշակի յուրահատկություններ:Հաճախ պերիկարդիտի ժամանակ ցավը ի հայտ է գալիս հիվանդության սկզբում, երբ լինում է պերիկարդի թաղանթների շփում: Պերիկարդի խոռոչում հեղուկի շատ քանակի կուտակման կամ խոռոչի սերտաճման ժամանակ ցավն անհետանում է, ուստի ցավային ախտանիշը երկարատև չէ:
Սուր չոր պերիկարդիտի ժամանակ ցավը հաճախ տեղակայվում է կծկման վերնային շրջանում, բայց և կարող է տարածվել ողջ պերիկարդիալ շրջանում: Հազվադեպ ցավը դիտվում է էպիգաստրալ կամ ստորկողային շրջանում: Ցավի տարածում դեպի ձախ թևը, ուսը, թիակ քիչ է բնորոշ պերիկարդիտին: Միևնույն ժամանակհազվադեպ չէ ցավի տարածումը դեպի կրծքավանդակի աջ կողմը և աջ ուսը:
Բնույթով ցավը կարող է լինել բութ, նվվացող կամ հակառակը՝ սուր, կտրող: Ցավի բնորոշ առանձնահատկությունը պրիկարդիտի ժամանակ նրա կապն է շնչառության և մարմնի դիրքի հետ:
Շնչառությունը հաճախ մակերեսային է, քանի որ խորը շնչառության ժամանակ ցավն ուժեղանում է: Երբեմն պացիենտները ստիպված են լինում հարկադրական նստած և առաջ թեքված դիրք ընդունել:
ԿԱՐԴԻՈՄԻՈՊԱԹԻԱ
Ցավային ախտանիշը հանդիպում է բոլոր կարդիոմիոպաթիայով հիվանդների մոտ, այնուամենայնիվ, այն ավելի բնորոշ է հիպերտրոֆիկ կարդիոմիոպաթիային: Կարդիոմիոպաթիայի ժամանակ ցավի բնույթը հիվանդության ընթացքի հետ փոփոխություններ է կրում: Հաճախ սկզբում ի հայտ է գալիս ատիպիկ ցավ, որը կապված չէ ֆիզիկական ծանրաբեռնվածության հետ, երկարատև է և չի անցնում նիտրոգլիցերին ընդունելիս:
Այս ցավի բնույթը և տեղակայումը կարող են շատ տարբեր լինել: Ստենոկարդիայի տիպիկ նոպաներ, որպես օրենք, չեն դիտվում: Հաճախ լինում են էպիզոտիկ ցավային նոպաներ ծանրաբեռնվածությունից /քայլք/ առաջացող, միաժամանակ հիմնական ֆոնը և ավելի բնորոշը հանդիսանում է սպոնտան ցավը, որն այս կամ այն չափով անցնում է նիտրոգլիցերինից, բայց ոչ տիպիկ ստենոկարդիայի նման հստակ:
ՍՐՏԻ ՁԵՌՔԲԵՐՈՎԻ ԱՐԱՏՆԵՐ
Միոկարդի արտահայտված հիպերտրոֆիան նպաստում է կորոնար շրջանառության հարաբերական անբավարարության զարգացման և միոկարդում նյութափոխանակության խանգարման: Քանի որ սրտի ձեռքբերովի արատները հանդիսանում են միոկարդի հիպերտրոֆիայի հաճախակի պատճառ, պերիկարդիալ շրջանի ցավը բնորոշ է այս պաթոլոգիային:
Ավելի հաճախ կրծքավանդակի ցավը լինում է աորտալ արատների ժամանակ:
ՄԻՏՐԱԼ ՓԱԿԱՆԻ ՊՐՈԼԱՓՍ
Այս պաթոլոգիայի ժամանակ ցավը կրծքավանդակում երկարատև է, նվվացող, ճնշող, ճմլող և չի անցնում նիտրոգլիցերինով:
ՄԻՈԿԱՐԴԻՈԴԻՍՏՐՈՖԻԱ
Միոկարդիոդիստրոֆիայի կլինիկական արտահայտությունները քիչ են բնութագրական և նաև բավականին բազմազան են: Ցավը պերիկարդիալ շրջանում դիտվում է հաճախ և տարբերաբնույթ է:
ԱՐՏԵՐԻԱԼ ՀԻՊԵՐՏՈՆԻԱՆԵՐ
Հիպերտոնիկ հիվանդությունը և սիմպտոմատիկ արտերիալ հիպերտոնիաները բավականին հաճախ ուղեկցվում են պերիկարդիալ շրջանի տարաբնույթ ցավերով: Առանձնացվում է ցավի մի քանի տեսակ: Առաջին հերթին դա ցավն է զարկերակային ճնշման բարձրացման ժամանակ, որը առաջանում է աորտայի պատերի չափազանց լարմամբ և ձախ փորոքի միոկարդի մեխանոռեցեպտրների դրդմամբ: Սովորաբար դա երկարատև, նվվացող ցավ է կամ սրտի շրջանում ծանրության զգացում:
Կարդացեք նաև
Կոնքի խոռոչի քրոնիկ ցավի համախտանիշը (ԿՔՑՀ) բավականին տարածված ախտաբանություն է, որն ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց մոտ՝ կապված քրոնիկ պրոստատիտի հետ...
Նյարդաբանական հիվանդությունները սկզբնական շրջանում կարող են ընթանալ առանց արտահայտված ախտանշանների: Սակայն բարձիթողի, ուշացրած դեպքերում դրանք անուղղելի բարդությունների պատճառ կարող են լինել...
Պոչուկը կազմված է 3-5 ողերից, որոնք միացած են աճառային թիթեղներով: Մեծ տարիքում նրանք միանալով` կազմում են մեկ ոսկր...
Միգրեն ունեցող մարդիկ հաճախ նշում են, որ իրենց նոպաների առաջացմանը նպաստում են իրավիճակը, իրադարձությունները, որոշակի սնունդը և ըմպելիքը։ Այս սադրիչ գործոններին այլ կերպ անվանում են նաև տրիգերներ...
Որովայնի ցավն ընդհանուր տերմին է, որով նկարագրվում է կրծքավանդակի և կոնքի միջև՝ որովայնի շրջանում, կծկանքների և ցավային զգացողությունների առաջացումը։ Յուրաքանչյուր ոք կյանքի տարբեր ժամանակահատվածում...
Գլխացավով մարդիկ, դիմելով խորհրդատվության, հաճախ հարցնում են՝ նախօրոք ի՞նչ հետազոտություններ պետք է անցնել, որպեսզի առաջին այցը բժշկի մոտ առավելագույն արդյունավետ անցնի...
Ձմռանն ավելանում է այն մարդկանց թիվը, ովքեր տառապում են ցրտի հետևանքով առաջացող գլխացավից։ Այն առաջանում է չպաշտպանված գլխի վրա ցածր ջերմաստիճանի ազդեցությունից, սառը ջրի հետ շփվելիս կամ սառը ուտելիք ուտելիս...
Նույնիսկ ալկոհոլի ոչ մեծ չափաբաժինը կարող է գլխացավ առաջացնել մարդկանց 80%-ի մոտ։ Ինչու է այդպես և ինչպես փրկվել այդ գլխացավից...
Պարանոցի և մեջքի ցավը տարածված գանգատ է, որը կյանքի որևէ պահի զգում է մարդկանց 80 տոկոսը:
Ողնաշարի պարանոցային, կրծքային, գոտկա-սրբանային հատվածներում ցավը կարող է տարբեր խնդիրների հետ...
Կլաստերային գլխացավերն ուժեղ արտահայտված, ամենօրյա, բավականին երկարատև գլխացավերի նոպաներ են: Այդ ցավերն անվանվում են նաև՝ հիստամինային գլխացավերի համախտանիշ, միգրենոզ նևրալգիա, ցիլիար նևրալգիա և այլն...
Ծնկան հոդում ցավի առկայությունն անուշադրության մատնել չի կարելի, քանի որ այն կարող է վկայել լուրջ հիվանդությունների մասին...
Աբդոմինալ միգրենը պարոքսիզմալ իդեոպաթիկ խանգարում է, որն արտահայտվում է որովայնի կենտրոնում ցավերի էպիզոդներով (դրվագներով)՝ 1-72 ժամ տևողությամբ...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն